Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սինգ-Սինգի մահապարտը

Սինգ-Սինգի մահապարտը
17.02.2017 | 09:39

Ամերիկյան հռչակավոր Սինգ-Սինգ բանտը գտնվում է Նյու Յորքի նահանգի Օսինինգ քաղաքում, Հուդզոն գետի ափին: 1825 թ. կառուցված այս պատժարանը շուրջ դարուկես հանդիսանում էր մահապատժի խորհրդանիշ և տխուր համբավ էր ձեռք բերել իր էլեկտրական աթոռի պատճառով:


Վերջինիս «բազմելու» բախտ վիճակվեց նաև մի հայի` 1909 թ. դեկտեմբերի 6-ին մահապատժի ենթարկվեց ոմն Համբարձումյան: Նա նյույորքաբնակ, ժամանակի ամենահարուստ հայ Հովհաննես Թավշանճյանից խոշոր գումար էր պահանջել կուսակցական կարիքների համար, բայց մերժում ստանալով` բիզնեսմենին սպանել 1907 թ. հունիսի 10-ին: Այդ ոճրագործությունը ամերիկաբնակ հայոց շրջանում մեծ ընդվզման ու հուզումների տեղիք տվեց: Ավելին, Նյու Յորքում հակահայկականության ալիք բարձրացրեց, և դա` հանրային վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, կայացվեց մահվան դատավճիռ:
Իսկ ո՞վ էր Հովհ. Թավշանճյանը: Ծնվել էր 1865-ին` Կ. Պոլսում: 15-ամյա հասակում ծնողների հետ գաղթել էր Նյու Յորք: Երկար տարիներ զբաղվել էր պարսկական և արևելյան գորգերի ներմուծմամբ, որոնք մեծ պահանջարկ ունեին ամերիկյան շուկայում, իսկ անձնական ունեցվածքը գնահատվում էր ավելի քան կես միլիոն դոլար` այն ժամանակվա համար ահռելի գումար:


Լինելով կրթասեր ու եկեղեցասեր անձնավորություն, Հովհ. Թավշանճյանը ֆինանսապես օժանդակել էր գրականությամբ ու լրագրությամբ զբաղվող ազգակիցներին, Արմաշի դպրեվանքին: Ի վերջո, կառուցել էր Նյու Յորքի Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին, որի մոտ էլ սպանվեց…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ